Հայաստանի հետ պատերազմի համար Ադրբեջանին Թուրքիայից լուրջ դաշնակիցներ են հարկավոր, վստահ է ռուս փորձագետը

Հայաստանի հետ պատերազմի համար Ադրբեջանին Թուրքիայից լուրջ դաշնակիցներ են հարկավոր, վստահ է ռուս փորձագետը

PanARMENIAN.Net - Ադրբեջանին Հայաստանի հետ պատերազմ սկսելու համար Թուրքիայից ազդեցիկ դաշնակիցներ են հարկավոր: Այդ մասին Նովոստի-Ազերբայջան գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Ադրբեջանն ինքնասպան չէ և ինքնուրույն նման քայլի չի գնա երբեք: Տեսականորեն դատելով` կարելի է ասել, որ նման քայլի կարելի է դիմել միայն այն դեպքում, երբ մեջքիդ շատ ազդեցիկ դաշնակիցներ կան: Եվ ակնհայտ է, որ, օրինակ, Թուրքիայի մակարդակն այստեղ բավարար չի լինի»,- ասել է նա: Ընդ որում` Տրոֆիմչուկն ավելացրել է, որ «այդ դեպքում էլ, հատկապես Հարավային Օսեթիայում օգոստոսյան իրադարձություններին ֆոնին խնդիր է ծագում. կարո՞ղ է հանկարծ լքեն ամենաանհարմար պահին»:

Տրոֆիմչուկի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շատ բարդ իրադրության մեջ է, քանի որ եթե մի քանի անգամ ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարություն է հնչեցվում, ապա երրորդ անգամ արդեն պետք է այն կիրառել, այլապես այդ տեքստերը ոչ ոք լուրջ չի ընդունի:

Բացի դրանից, Տրոֆիմչուկի խոսքով, թեթև սադրանքը կարող է աղետի հանգեցնել, և դա պատերազմի վերսկսման ամենավտանգավոր ու, ընդ որում, ամենահավանական սցենարն է: Դրա հետ մեկտեղ փորձագետը չի բացառել, որ ղարաբաղյան պատերազմի վերսկսման համար առիթը կարող է ինչ-որ երրորդ երկրի կողմից գտնվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---