Լիբանանի քրիստոնյաների նոր ղեկավարը ցանկանում է միավորել երկրի բոլոր քրիստոնյաներին

PanARMENIAN.Net - Լիբանանի քրիստոնյաների նոր ղեկավար Բեշարա Ռայը հայտարարել է, որ մշակել է երկրի բոլոր քրիստոնյաների միավորման ծրագիր: Միավորումը հիմնված է լինելու սիրո ու խաղաղության քաղաքականության վրա:

Նախորդ շաբաթ Ռայի ընտրությունը կարող է կարևոր իրադարձություն լինել Լիբանանի պառակտված ու նվազող քրիստոնեական համայնքի համար: Դիտորդների մեծամասնությունը կարծում է, որ Լիբանանի քրիստոնյաներին միավորելու ծրագրի ետևում Վատիկանն է կանգնած, որը սատարել է Ռայի թեկնածությանը:

Նախորդ պատրիարք Սֆեյրը հայտնի էր իր ատելությամբ սիրիական օկուպացիայի ու «Հեզբոլլահի» հանդեպ: Ոմանք կարծում են, որ դա քրիստոնյաների շրջանում պառակտման պատճառ կարող է դառնալ, քանի որ քրիստոնեական խմբակցությունների մի մասը սատարում է շիաներին ու «Հեզբոլլահին», իսկ մյուս մասը՝ նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սունիական դաշինքին:

Սֆեյրը 25 տարվա իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի անգամ չի այցելել Սիրիա: Ռայը հաջորդ շաբաթ արդեն կմեկնի Հալեպ՝ այցելելու համար սբ Մարունի գերեզմանը: Ռայը ամեն կերպ շեշտում է, որ միավորման գաղափարը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, հայտնում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---