Ջիվան Գասպարյանը Մոսկվայում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգին

Ջիվան Գասպարյանը Մոսկվայում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համերգին

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Մոսկվայում Կրեմլի պետական պալատում տեղի է ունենալու աշխարհահռչակ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանի համերգը: Երաժիշտը հանդես է գալու ՌԴ նախագահական նվագախմբի և Մոսկվայի Սրետենյան վանքի երգչախմբի հետ:

Համերգի «Կրեմլի երեք լեգենդներ» ծրագիրը կազմված է լինելու հայկական և ռուսական ժողովրդական երգերից, Արամ Խաչատրյանի և Թոմազո Ալբինոնիի դասական ստեղծագործություններից: Համերգին հնչելու են նաև Deep purple խմբի ստեղծագործությունները, երաժշտություն «Գլադիատոր», «Գիշերային պարեկ», «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմերից:

Համերգի մասնակիցներն իրենց ելույթը նվիրում են Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---