TUV RHEINLAND GROUP-ի աուդիտը վերահաստատեց Ամերիաբանկի միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը

TUV RHEINLAND GROUP-ի աուդիտը վերահաստատեց Ամերիաբանկի միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը

PanARMENIAN.Net - Գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից Ամերիաբանկին դեռևս 2009թ. ապրիլ ամսին շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական: Արդեն երկրորդ անգամ նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին:

TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցիչը բարձր գնահատեց 2010 թվականին Բանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը, և վերահաստատվեց Բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:

Անցած մեկ տարվա ընթացքում մասնավորապես բարելավվել են ռիսկերի կառավարման համակարգը, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգը, աշխատակիցների գործունեության արդյունավետության գնահատման համակարգը, մշակվել են մի շարք գործընթացներ նոր բանկային ծառայությունների ներդրման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ իրականացվել է գործող գործընթացների շուրջ 80 բարելավում:

Բանկի թիմին միացած նոր գործընկերների համար կազմակերպվել են ճանաչողական սեմինար հանդիպումներ` ուղղված որակի կառավարման համակարգի և մշակույթի տարածմանը:

Նշենք, որ Բանկը չի սահմանափակվում ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ իր գործունեության մեջ կիրառում է այնպիսի մեթոդներ և ներդնում այնպիսի գործիքներ, որոնք հնարավորություն են ընձեռում անշեղորեն իրականացնել Բանկի ռազմավարությամբ ամրագրված նպատակները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---