Վաֆա Գուլուզադե. Հայկական զորքերը 1994թ. կարող էին հասնել Քուռ գետի ափերին21 մարտի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Եթե չլիներ աջակցությունն Արևմուտքի կողմից, հայկական զորքերը 1994թ. կգրավեին Ադրբեջանի տարածքի մեծ մասը: Այդ մասին գրում է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն ադրբեջանական «Ենի մուսավաթում» հրապարակած հոդվածում, որը նաև հասանելի է «Կովկաս-օնլայն» կայքում: Ըստ Գուլուզադեի, հենց նավթի գործոնը վճռական եղավ 1994թ. մայիսին Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կնքման ժամանակ: Նա հիշեցրել է, որ հակառակ դեպքում, հայկական զորքերը կհասնեին Քուռ գետի ափին ու Կյուրդամիրին Ադրբեջանի ամենակենտրոնում, ինչը կվտանգեր բուն Արդբեջանի գոյությունը: «Միայն ԱՄՆ-ի հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ թույլ չտվեց իրագործել այդ ծրագրերը»,-ասել է Գուլուզադեն: Նա պնդում է, որ Ադրբեջանի էներգառեսուրսներն ու տարանցիկ հնարավորությունները պաշտպանեցին երկրի անկախությունը: «Եթե չլինեին ամերիկյան շահերը, ապա Ադրբեջանի անկախությունը ձևական կլիներ: Հենց նավթի գործոնն է ապահովում Ադրբեջանի նշանակությունմ արևմտյան պետությունների համար: «Ադրբեջանի նավթը, գազը, տարանցիկ ներուժը բարձրացնում են նրա դերը Արևմուտքի համար և թույլ են տալիս դիմակայել Ռուսաստանին»,-ասել է Գուլուզադեն՝ հավելելով, որ մեծ ինտեգրումը Արևմուտքի հետ միայն կամրապնդեր Բաքվի միջազգային դիրքերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |