Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը ՀՀ և ՌԴ դատախազությունների ուշադրության կենտրոնում է21 մարտի 2011 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին ընդունեց ՌԴ դատախազության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը և ՀՀ գլխավոր դատախազության այլ աշխատակիցներ: ՌԴ դատախազության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև կնքված իրավական համագործակցության հուշագրերի շրջանակում` մասնակցելու սույն թվականի մարտի 20-23 ՀՀ Դատախազության դպրոց ՊՈԱԿ-ում «Պետական շահերի պաշտպանության բնագավառում դատախազական հսկողության արդիական հարցերը, Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության բնագավառում դատախազության գործունեությունը» թեմայով կազմակերպված «Կլոր սեղանի» միջոցառումներին: Աղվան Հովսեփյանը, իր խոսքում կարևորելով ՌԴ դատախազության հետ համագործակցությունը, մասնավորապես նշեց, որ Ռուսաստանի դատախազությունն իր գործառույթներով, իր կազմակերպաիրավական կառուցվածքով հանդիսանում է դատախազական կառույցի դասական օրինակ` «Պետության աչքը», ինչպես իր ստեղծման պահին բնորոշել է Պետրոս Առաջինը: «Նման հարուստ պատմական կենսագրություն և փորձ ունեցող կառույցի հետ համագործակցությունը միմիայն դրական ազդեցություն ունի իր գործընկերների աշխատանքների կազմակերպման վրա»: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ վերոնշյալ խնդիրները, որոնք հանդիսանում են դատախազական գործառույթների հիմնական ուղղություններից, այսօր խիստ արդիական են և անհրաժեշտ են նմանատիպ քննարկումներ, ժամանակակից լուծումներ և ընթացակարգեր փնտրելու և գտնելու համար: ՌԴ դատախազության ներկայացուցիչները իրենց հայաստանյան գործընկերների, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության աշխատակիցների հետ սեմինարի ժամանակ քննարկելու են մի շարք հարցեր և հանդես են գալու զեկույցներով, մասնավորապես` «Մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների պաշտպանության բնագավառում օրինականության ամրապնդման և դատախազական հսկողության խնդիրները» և «Պետական շահերի պաշտպանության բնագավառում արդիական հարցերը» թեմաների վերաբերյալ: Դատախազության դպրոցում մարտի 21-ին տեղի է ունեցել «Կլոր սեղանի» մեկնարկը: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձ է կատարել ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև ձևավորված սերտ համագործակցությանը` մասնավորապես հիշատակելով ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև 2006թ. Մոսկվայում և 2007 թ. Երևանում, ինչպես նաև 2010թ. Մոսկվայում` 2010-11թթ. համատեղ աշխատանքների վերաբերյալ կնքված համագործակցության հուշագրերին և նրանցով ամրագրված փոխհամագործակցության աշխատանքներին, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |