Սուպաչայ Պանիտչպակդի. Հայաստանի ՏՄՊՊՀ կողմից իրականացվող բարեփոխումները ճիշտ ուղու վրա են21 մարտի 2011 - 19:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակված «Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության կամավոր փորձագիտական գնահատում» զեկույցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը նշել է, որ զեկույցում ներկայացված առաջարկները հիմնականում ներառված են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացված օրենսդրական փաթեթում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումներին և Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Կարևորելով Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող բարեփոխումները` Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնվում են ճիշտ ուղու վրա: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին՝ Առևտրի համաշխարհային կազմակերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո կարճ ժամանակահատվածում հեղինակավոր այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցության հարցում հետևողական աջակցության համար: Հանդիպման ավարտին Պանիտչպակդին տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կունենա 2012թ. ապրիլին՝ Քաթարում (Դոհա), հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |