Ադրբեջանին միայն տեխնիկա գնելը պատերազմ սկսելու համար բավական չէ, գտնում է Սերգեյ Մարկեդոնովը

Ադրբեջանին միայն տեխնիկա գնելը պատերազմ սկսելու համար բավական չէ, գտնում է Սերգեյ Մարկեդոնովը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից մեծ քանակությամբ սպառազինություն գնելը հանգեցնում են այն մտքին, որ Բաքուն ինչ-որ պատերազմի է պատրաստվում, ընդ որում` այնքան էլ հասկանալի չէ, թե ում հետ` Ղարաբաղի, թե Իրանի, ինչը դժվար թե թույլատրելի է: Սակայն, Վաշինգթոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրավիրված փորձագետ, ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, այն պայմաններում, երբ Լիբիայում բաց է «երրորդ ճակատը», Իրանում ԱՄՆ օպերացիան խնդրառատ է: «Անգամ վեց միլիոնանոց Լիբիայի համար Վաշինգթոնին դաշնակիցների լայն մասնակցություն պահանջվեց (ի տարբերություն Իրաքի և Աֆղանստանի, այստեղ զգալի դեր է խաղում Ֆրանսիան): Էլ ինչ խոսք Իրանի մասին: Չմոռանանք, որ Եգիպտոսի «ժողովրդավարացումը» ևս բազմաթիվ անհայտներով հավասարում է թվում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Մարկեդոնովը նշել է, որ ի տարբերություն Թբիլիսիի Բաքուն երբեք ամերիկյան քաղաքականության անվերապահ երկրպագու չի եղել: «Ադրբեջանի դիվանագետներն ավելի զգուշավոր են և դժվար թե թույլ տան իրենց ներքաշել իրանական արկածախնդրության մեջ (պատասխան հարվածները բաժին կընգնեն իրենց, այլ ոչ թե Վաշինգթոնին): Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղյան պատերազմին, ապա կրկնեմ այն տեսակետը, որը բազմիցս հնչեցրել եմ նախկինում: Տեղեկատվական, դիվանագիտական և այլ համատեքստերը մի կողմ դրած` միայն տեխնիկա ձեռք բերելը բավական չէ: Անհրաժեշտ է համադրել որոշիչ հարվածի համար ձեռնտու գործոնները: Առայժմ ես նման համադրություն չեմ տեսնում: Եվ դարձյալ, ի տարբերություն Թբիլիսիի Բաքուն ավանդաբար ավելի զուսպ և զգուշավոր է»,- ընդգծել է Սերգեյ Մարկեդոնովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---