Դավիթ Ստեփանյանի «Հասցեն` Հայաստան» ֆիլմը սուր քննադատության առարկա է դարձել

Դավիթ Ստեփանյանի  «Հասցեն` Հայաստան» ֆիլմը սուր քննադատության առարկա է դարձել

PanARMENIAN.Net - Մարտի 23-ին «Նարեկացի» արվեստի միության կինոդիտումների շրջանակներում կենտրոնում կցուցադրվեն ռեժիսոր Դավիթ Ստեփանյանի «Հասցեն` Հայաստան», «Թիմը» և «Դհարմայի Անիվը` Թեղուտ» վավերագրական ֆիլմերը, որին կհաջորդի քննարկումը ռեժիսորի մասնակցությամբ:

Նկարահանող «Հայկ» փաստավավերագրական կինոստուդիայի և ռեժիսորի միջև առաջացած տարաձայնությունների պատճառով «Հասցեն` Հայաստան» ֆիլմը ենթարկվել է սուր գրաքննադատության ու կրճատումների: Մարտի 23-ի դիտում-քննարկման ժամանակ ցուցադրվելու են ֆիլմի թե՛ հեղինակային, թե՛ կրճատված` «Թիմը», տարբերակները:

Ֆիլմը պատմում է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի մասին, որ Դրեզդենում անց կացվող 38-րդ Միջազգային օլիմպիական խաղերում երկու անգամ անընդմեջ արժանանում է չեմպիոնի կոչման: Հաղթանակ, որ շախմատիստների անհոգ առօրյայի լույսի ներքո հեշտ հաջողություն է թվում, բայց որի դյուրինությունն անէանում է միանգամից, երբ հետևում ես շախմատիստի խաղի` լարվածության մթնոլորտում ու շախմատային ժամացույցների վերահսկողության տակ. լարված ձեռքեր, պրկված բռունցքներ, նյարդային դողով վարակված ոտքեր, ասվում է ՆԱՄ հասարակայնության հետ կապերի հաղորդագրության մեջ:

Դավիթ Ստեփանյանը անկախ ռեժիսոր է: 2004-2009 թվականներին եղել է փաստավավերագրական ֆիլմերի « Հայկ » կինոստուդիայի ռեժիսոր: Ներկայացվող ֆիլմերից զատ նա նաև նկարահանել է «Հետքեր» (2009), «Հրաժեշտ պաշտգամբից» (2008), «Աննա. Մարխի լույսը» (2006) և «Նմանության խաբկանք» (2004) կինոնկարները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---