Էրդողանը մեղադրել է Նիկոլյա Սարկոզիին Լիբիայի վրա հարձակվելու մեջ

Էրդողանը մեղադրել է Նիկոլյա Սարկոզիին Լիբիայի վրա հարձակվելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիան ուշադիր հետևում է Լիբիայում իրադարձությունների զարգացմանը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին Սաուդյան Արաբիայից վերադառնալուն պես, գրում է TRT-russian-ը: Նշելով, որ Թուրքիան չի կարող զինված ուժեր գործուղել Լիբիա՝ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին, որը հանդես է գալիս որպես կոալիցիոն ուժերի առաջնորդ:

«Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ընտրություններին: Ֆրանսիան ցանկանում է նվազագույնի հասցնել Թուրքիայի ու ԱՄՆ-ի դերակատարությունը: Չի կարելի թույլ տալ, որ Լիբիան մասնատվի»,-ասել է Էրդողանը:

Նա նաև գնահատական է տվել Սիրիայի իրադարձություններին: «Վերջին այցի ժամանակ մենք Բաշար Ասադի հետ քննարկեցինք վերջին զարգացումները: Մենք գտնում ենք, որ նման գործընթացները, ինչպես նաև դավանանքի վրա հիմնված մոտեցումները կարող են անցանկալի հետևանքներ առաջացնել»,-ասել է Էրդողանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---