Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից ստացված հասույթը 2011-ի հունվարին նվազել է 4.6 տոկոսով

Հայաստանի խոշոր հարկ վճարողների արտադրանքի իրացումից ստացված հասույթը 2011-ի հունվարին  նվազել է 4.6 տոկոսով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունվար ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ իրացումից հասույթը 2011թ.–ի հունվար ամսին կազմել է 138.8 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 4.6 տոկոսով: Ընդ որում, նշված ցուցանիշի առումով աճ արձանագրվել է 192 կազմակերպությունների մոտ` 23.3 մլրդ դրամով և նվազել 225-ի մոտ` 28.7 մլրդ դրամով:

2011թ.-ի հունվարին հարկային մարմնի կողմից կատարվել են 32 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 194.2 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---