Լիբիայի դեմ օպերացիայի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, կլինի ՆԱՏՕ-ն23 մարտի 2011 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կոալիցիան, որը կիրակի օրվանից Լիբիայում իրականացնում է «Լուսաբաց. Ոդիսական» օպերացիան, չորեքշաբթի օրվա գիշերը շարունակել է գնդակոծել այդ երկրի տարածքը: Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել: Դաշնակիցների հրամանատարության տվյալներով, օպերացիայի մեկնարկից ի վեր Քադաֆիի վարչակարգի ռազմական օբյեկտների ուղղությամբ գործարկված Tomahawk թևավոր հրթիռների ընդհանուր թիվը գերազանցել է 162-ը: Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հաղորդել է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան համաձայնել են հրամանատարությունը ՆԱՏՕ-ին փոխանցել: Ավելի վաղ ենթադրվում էր ղեկավարությունը հանձնել Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա դաշինքին: Այս որոշման մասին առայժմ պաշտոնապես չի հայտարարվել: Լիբիայում ԱՄՆ-ի շահերը ժամանակավորապես կներկայացնի Թուրքիան: Նախօրեին պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոներն ասաց, որ Անկարան իսկապես համաձայնել է ներկայացնել Վաշինգտոնի շահերը Լիբիայում, ինչի համար ամերիկյան վարչակազմը շատ երախտապարտ է նրան: Ներկայումս Լիբիայում ռազմական գործողություններին մասնակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Իսպանիան, Բելգիան, Դանիան, և այդ միջազգային կոալիցիային շարունակ նոր մասնակիցներ են միանում: Փորձագետները նշում են, որ Լիբիայի օդային տարածքի արգելափակման ապահովումը դաշնակիցներից 1 մլրդ դոլար կպահանջի, եթե այդ օպերացիան երկու ամսից ավելի տևի, գրում են ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |