Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում ներկա պահին բուժվում է շուրջ 2800 թմրամոլ

Հայաստանի նարկոլոգիական կենտրոնում ներկա պահին բուժվում է շուրջ 2800 թմրամոլ

PanARMENIAN.Net - Հայաստանի առողջապահության նախարարության Նարկոլոգիական կենտրոն դիմող թմրամոլների թիվն այսօր կազմում է 2751 մարդ: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը, կենտրոնում գտնվողներից 1472-ը Երևանի բնակիչներ են, որոնցից 37-ը` կանայք: Սակայն, Սեմերջյանի խոսքերով, անցկացված հետազոտությունների համաձայն, այսօր Հայաստանում կան շուրջ 30 հազար թմրամոլներ, որոնցից 5-7 հազարը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով:

«2010-ի համեմատ կենտրոն դիմած թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով: Նրանց թիվն այսօր ավելի շատ է, որովհետև նրանց չեն ենթարկում քրեական հետապնդման, այլ ուղարկում են կենտրոն»,- ասել է Սեմերջյանը: Նա նշել է, որ կենտրոն դիմած թմրամոլները հիմնականում 20-30 տարեկան են: Մասնագետի կարծիքով, նրանց բուժումը տևում է 15-25 օր, և ժամանակակից մեթոդիկայի օգնությամբ կենտրոնին հաջողվում է լիովին բուժել թմրամոլներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---