Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան պետք է վճռական լինի ԵՄ-ին լիիրավ անդամակցության հարցում

Աբդուլլահ Գյուլ. Թուրքիան պետք է վճռական լինի ԵՄ-ին լիիրավ անդամակցության հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է վճռական լինի ԵՄ-ին լիիրավ անդամակցության հարցում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Չնայած ԵՄ որոշ երկրների հարուցած խոչընդոտներին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, մեր նպատակն է հասնել ԵՄ չափանիշներին: Երբ Թուրքիան հասնի ԵՄ չափանիշներին, նա գուցե վարվի այնպես, ինչպես Նորվեգիան: Սակայն, մինչ այդ պահը, մենք պետք է անդամակցենք ԵՄ-ին»,-ասել է Գյուլը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մասնակցել է Թուրք ձեռնարկատերերի ու արդյունաբերողների ասոցիացիայի հիմնադրման 40-ամյակին նվիրված արարողությանը, հայտնում է TRT-russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---