Ռուսաստանում գտնում են, որ Լիբիայում ռազմական գործողությունը կարող է խթանել Իրանի միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Այն, ինչ արվում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կողմից Լիբիայի նկատմամբ, լիովին կարող է խթանել, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի արագացումը, նրա կողմից սեփական միջուկային զենքի և այն առաքելու միջոցների ձեռք բերումը: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Ազգային անվտանգության նախկին քարտուղար Անդրեյ Կոկոշինը:

Կոկոշինի խոսքերով, Մերձավոր Արևելքում լավ են հիշում, որ ժամանակին Լիբիայում տարվել են աշխատանքներ, որոնք որոշակի փուլում կարող էին հանգեցնել նրա կողմից սեփական միջուկային զենքի ստեղծմանը: Այդ թվում Լիբիան զարգացրել էր ուրանի հարստացման տեխնոլոգիան: 2003-ի դեկտեմբերին Լիբիան հայտարարել է միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակներից հրաժարվելու մասին, իսկ 2004-ին բացահայտել է այլ ոլորտում իր աշխատանքների տվյալները` ՄԱԳԱՏԷ-ին հանձնելով 20-ամյա գաղտնի միջուկային գործունեության մասին հաղորդագրություն:

«Հիմա շատ փորձագետներ հիշում են այդ մասին, ենթադրվում է, որ Լիբիայի մոտ սեփական միջուկային զենքի և այն առաքելու միջոցների առկայության դեպքում նա չէր ենթարկվի նման հարվածների»,- ասել է Կոկոշինը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---