Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչը գտնում է, որ ռուսական հավաքականի խաղը Հայաստանի հետ բարդ է լինելու26 մարտի 2011 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի նախկին մարզիչ Բորիս Իգնատևը գտնում է, որ դժվարին խաղ է տեղի ունենալու Ռուսաստանի ազգային հավաքականի ու Հայաստանի հավաքականի միջև, որը տեղի կունենա մարտի 26-ին Երևանում: «Դեռ խորհրդային տարիներին թվում էր, թե հայկական ֆուտբոլը կաճեցնի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստների բանակ: Այդպես էլ տեղի է ունենում: Սակայն, գլխավոր փոփոխությունները տեղի ունեցան հոգեբանության մեջ: Թիմը գործում է ավելի քան վստահ: Ես կարծում եմ, որ բավականին բարդ խաղ է լինելու»,-մեջբերում է Իգնատևին euro-football.ru-ն: Ֆուտբոլի մասնագետը գտնում է, որ Հայաստանի հավաքականը կաշխատի պլացդարմ ստեղծել դաշտի կենտրոնում և թույլ չտալ ռուսներին հարձակողական գործողություններ նախաձեռնել: «Ես կարող եմ ասել, որ մեր թիմը չի բախվի մեծ դժվարությունների հետ: Եթե ամբողջ ուժով խաղան տղաները, եթե կոմբինացիոն խաղ ցուցադրեն, եթե խաղացողների մեծ մասը ընդհանուր խաղից դուրս չմնա»,-հավելել է Իգնատևը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |