Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձավ ուզբեկ գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը դարձավ ուզբեկ գրոսմայստեր Գեորգի Ագզամովի հուշամրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - Մարտի 27-ին Տաշքենդում ավարտվել է Ուզբեկստանի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովին նվիրված 5-րդ հուշամրցաշարը:

Մրցաշարի հաղթող է դարձել հայ գորսմայստեր, 2008-ի օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Անտոն Ֆիլիպովը (Ուզբեկստան):

Հուշամրցաշարին մասնակցել են 106 շախմատիստներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Վրաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ինդոնեզիայից և Աֆղանստանից:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 20 հազար դոլար, հաղթողը ստացել է 5 հազար դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---