ՆԱՏՕ-ն ստանձնեց Լիբիայում ռազմական գործողության ղեկավարումը

ՆԱՏՕ-ն ստանձնեց Լիբիայում ռազմական գործողության ղեկավարումը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ստանձնել է Լիբիայում բոլոր ռազմական գործողությունների ղեկավարությունը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, ռազմական գործողությունների անցումը ՆԱՏՕ-ի հսկողության տակ ունեցել է «ակնթարթային արդյունք»: Բրյուսելում տեղի ունեցած նիստից հետո Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ սկսելու է կյանքի կոչել ՄԱԿ բանաձևի «բոլոր կետերը»: ՆԱՏՕ-ի գործողությունների պլանն արդեն համաձայնեցվել է 28 անդամ-երկրների ռազմական ներկայացուցիչների հետ, սակայն նրան անհրաժեշտ էր քաղաքական հավանություն:

«Մենք արդեն էմբարգո ենք ապահովել Լիբիա զենքի մատակարարման վրա, իսկ մեր ինքնաթիռները փակել են երկրի օդային տարածքը Քադաֆիի ռազմական ավիացիայի թռիչքների համար: Սակայն հիմա մենք ընդլայնում ենք մեր գործունեության դաշտը: Սերտորեն համագործակցելով միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ` մենք ամեն ինչ կանենք Լիբիայի բնակչությանը պաշտպանելու համար: ՆԱՏՕ-ն կյանքի է կոչելու ՄԱԿ բանաձևի բոլոր կետերը, ոչ ավել, ոչ պակաս»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ապստամբների ձեռքն են անցել նաև մի շարք քաղաքներ՝ Բին Ջավադը, Ռաս Լանուֆը, Մարսա էլ Բրեգան, նրանք հասել են Մուամար Քադաֆիի հայրենի քաղաք` Սիրտ, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---