Մինչև տարեվերջ սոցնախարարությունը կհաշվառի «մեռյալ հոգիների» քանակը թոշակառուների շրջանում

Մինչև տարեվերջ սոցնախարարությունը կհաշվառի «մեռյալ հոգիների» քանակը թոշակառուների շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հավաստիացրել է, որ մինչ 2011թ. ավարտը նախարարությունը սոցիալական ապահովության պետական ծառայության հետ միասին համակարգում է կենսաթոշակների նշանակման ու վճարման աշխատանքը, ինչպես նաև հաշվառում է թոշակառուների քանակը: «Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՀ-ում այդ գործընթացը թափանցիկ լինի»,-հայտարարել է նա մարտի 28-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում:

Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանում ամեն տարի մահանում է 24-25 հազար թոշակառու, սակայն նրանց մահվան մասին տվյալները խեղաթյուրված են օրենսդրական հիմքերի ու միասնական բազայի բացակայության պատճառով: «Մինչ 2011թ. ավարտը միասնական տեղեկատվական բազայի ներդրման հաշվին կհստակեցվի Հայաստանում բնակվող թոշակառուների քանակը, ինչպես նաև կպարզեցվի թոշակների նշանակման ու վճարման կարգը»,-ասել է նա: Այդ առնչությամբ նախարարը հավելել է, որ այսուհետ աշխատակիցները իրենք պարտավոր կլինեն զբաղվելու անհրաժեշտ տեղեկանքներ հավաքելով, որոնք անհրաժեշտ են թոշակը ձևակերպելու համար:

Ինչ վերաբերում է դիտարկման արդյունքներին, որ անց է կացրել Վերահսկիչ ծառայությունը, նա ասել է, որ կամփոփվեն ստուգումների արդյունքները, ինչպես նաև ֆինանսների նախարարության ներքին աուդիտի արդյունքները, որից հետո պետբյուջեին վնաս հասցնելու մասին գործը կներկայացվի դատախազություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---