Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փակի իր օդային տարածքը, Ադրբեջանը զարտուղի ճանապարհներ կգտնի28 մարտի 2011 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը փակի իր օդային տարածքը, մենք այլընտրանքային երթուղիներից կօգտվենք: Այդ մասին ասել է Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական աշխատակազմի (ԱՔԱՊԱ) փոխտնօրեն Գաջիագա Ալիևը: ԱՔԱՊԱ-ի պաշտոնական անձն ասել է, որ դեպի Թուրքիա որպես այլընտրանքային օդային ճանապարհ կօգտագործվի Վրաստանի օդային տարածքը, իսկ որպես այլընտրանքային օդային ճանապարհ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն` Իրանի օդային տարածքը, հաղորդում է ԱՊԱ-ն: Մայիսի 9-ից կմեկնարկեն ուղևորատար ինքնաթիռների չվերթները Հայաստանից Ստեփանակերտ: ԱՔԱՊԱ-ի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի դրա դեմ` անգամ օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպիսին է այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռների ֆիզիկական ոչնչացումը»: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախն օգտագործելու է իր օդային տարածքն անկախ այն բանից, թե ում դա դուր չի գալիս Ադրբեջանում:«Իսկ եթե ադրբեջանական կողմն անգամ փորձ կատարի իրականացնելու իր խոսքերը, դա ինքնին Ադրբեջանի համար հղի կլինի անկանխատեսելի հետևանքներով»,- ասել է Դավիթ Բաբայանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան նույնպես կոչ են արել քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ զենք չկիրառել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |