2010 թվականին տեխզննում է անցել Հայաստանում գրանցված ավտոմեքենաների 70-75 տոկոսը

2010 թվականին տեխզննում է անցել Հայաստանում գրանցված ավտոմեքենաների 70-75 տոկոսը

PanARMENIAN.Net - 2010 թվականին տեխզննում է անցել Հայաստանում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների 70-75 տոկոսը, ինչը կազմում է 360-370 հազար , մարտի 29-ին Երևանում հաղորդել է Վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, տեխզննման կազմակերպումը Հայաստանում, խորհրդային ժամանակներից ի վեր, ֆիկտիվ բնույթ է կրում, քանի որ չի իրականացվում պատշաճ մակարդակով, իսկ ավտոմեքենաների սեփականտերերը կարող են վճարել պահանջվող գումարն ու չանցնել տեխզննում: Այդ առնչությամբ նա պարզաբանել է, որ երկրի ավտոպարկը 70 տոկոսով բաղկացած է հին մեքենաներից, ինչը վարորդների մոտ ցանկություն է առաջացնում դիմել կոռուպցիոն բնույթի քայլերի և վճարել 12 հազար դրամ 5 հազարի փոխարեն՝ ուղևորատար, և 30 հազար 13 հազարի փոխարեն՝ բեռնատարների համար:

Միևնույն ժամանակ Էդուարդ Հովհաննիսյանի տարակուսանքն է հարուցում այն փաստը, որ շուկայում գործող տեխզննման ընկերությունները քայլեր չեն ձեռնարկում սպասարկման որակը բարելավելու և հաճախորդներին գրավելու համար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---