Ադրբեջանցիները խնդրել են ԱՄՆ կոնգրեսականներին ճանաչել Թուրքիան որպես եզակի և աշխարհի ամենակայուն երկիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ ադրբեջանական համայնքը, առաջին անգամ միանալով Թուրքիայի ազգային ինքնիշխանության և երեխաների տոնակատարության արշավին, նամակ է հղել ԱՄՆ պաշտոնյաներին, ինչպես նաև Կոնգրեսի անդամներին՝ կարևորելով տարածաշրջանի նշանակությունը, գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

«Ամեն տարի ապրիլի 23-ին ողջ աշխարհի թուրքերը նշում են Թուրքիայի ազգային ինքնիշխանության օրն ու Երեխաների տոնը: Ուղիղ 91 տարի առաջ այդ օրը ստեղծվեց Թուրքիայի Մեծ ազգային ժողովը»,-ասվում է նամակում:

«Այդ տոնակատարության շեմին մենք խնդրում ենք ձեզ ճանաչել Թուրքիան որպես եզակի, աշխարհիկ, ժողովրդավարական երկիր, առավելապես մահմեդական բնակչությամբ, առաջադեմ տնտեսությամբ: Թուրքիան ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ-ում բնակվող թուրքերը արժեքավոր ներդրում ունեն երկրի զարգացման գործում»:

Նամակի հեղինակները նշում են, որ «ժամանակակից Թուրքիան ամենակայուն երկիրն է աշխարհում աշխարհիկ խորհրդարանով, արագ զարգացող շուկայով և հանդիսանում է ԱՄՆ-ի դաշնակիցը Բալկաններից ու Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս ու Կենտրոնական Ասիա»:

«Իսկ ԱՄՆ-ի թուրքական համայնքը մեծ դերակատարություն է ունեցել պետության մշակութային հարստացման գործում, ներդրում ունենալով բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների ու արվեստի ոլորտում Ամերիկայում»,-ասվում է նամակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---