Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի և կանանց ԵԱ որակավորման փուլի հանդիպումները

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթի և կանանց ԵԱ որակավորման փուլի հանդիպումները

PanARMENIAN.Net - Հայ ֆուտբոլային մրցավարներ Սուրեն Բալիյանն ու Արթուր Մուրադյանը կսպասարկեն Ռեգիոնների գավաթի խաղարկության 4-րդ խմբի հանդիպումները, որը տեղի կունենա Սլովենիայում ապրիլի 4-10-ը: Մրցաշարը կանցնի «Մուրսկա Սոբոտա» (Սլովենիա), «Սաութ Իստ» (ՆՀՀ Մակեդոնիա), «Կարմիել Սաֆեդ» (Իսրայել) և «Անկարա» (Թուրքիա) թիմերի մասնակցությամբ:

Նելլի Ստեփանյանը և Լիանա Գրիգորյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլի 1-ին խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Լեհաստանում ապրիլի 8-ից 15-ը: Եզրափակիչ փուլ դուրս գալու միակ ուղեգրի համար պայքարի մեջ կմտնեն Իսլանդիայի, Շվեդիայի, Անգլիայի և Լեհաստանի հավաքականները:

Քնարիկ Գրիգորյանը և Արաքսիա Սարիբեկյանը կսպասարկեն Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության երկրորդ որակավորման փուլի 5-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որը տեղի կունենա Ուկրաինայում մարտի 30-ից ապրիլի 6-ը: Առաջին տեղը, ինչպես նաև, լավագույն երկրորդ տեղի համար կմրցեն Շվեյցարիայի, Չեխիայի, Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականները, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---