Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Մուսա Մուրտազալիևը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ30 մարտի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդում Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջին օրը Հայաստանի հավաքականի անդամներից 74կգ քաշային կարգում մեդալ նվաճեց Մուսա Մուրտազալիևը: Հայաստանը ներկայացնող ըմբիշը եզրափակչում հանդիպեց Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դենիս Ցարգուշի (Ռուսաստան) հետ: Մուրտազալիևը երկու շրջաններում չկարողացավ միավոր նվաճել, 2:0 ընդհանուր հաշվով զիջեց և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Եվրոպայի առաջնությունում Մուրտազալիևն իր ելույթը սկսեց 1/8 եզրափակչից և հաղթեց Ալբերտո Նավարո Մարտինեսին (Իսպանիա), Կիրիլ Տերզիևին (Բուլղարիա) և Դավիթ Խուցիշվիլիին (Վրաստան): Սա Մուրտազալիևի առաջին մեդալն էր Հայաստանի հավաքականի կազմում չափահասների առաջնությունների շարքում: Մարտի 29-ին հայաստանցի ազատ ոճայիններից ելույթ ունեցան նաև Աշոտ Տերտերյանը (60կգ ք/կ) և Էդգար Ենոքյանը (96կգ ք/կ): Ենոքյանը 1/4 եզրափակչում պարտություն կրեց, սակայն այն բանի շնորհիվ, որ նրա մրցակիցը հասավ մինչև եզրափակիչ, ինքն իրավունք ստացավ պայքարելու երկրորդ բրոնզե մեդալի համար: Սակայն այստեղ նա պարտություն կրեց Նիկոլայ Չեբանից (Մոլդովա): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |