Բաքուն կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծումն արդեն գտնվել է

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը վերջին ժամանակները, չնայած համատեղ հայտարարություններին, որոնք ընդունվել են հակամարտող պետությունների ղեկավարների հանդիպումների շրջանակներում, միայն վատացել է: Այդ մասին ասել է ադրբեջանցի դիվանագետ Էլդար Նամազովը: Նրա կարծիքով, անհաջող դիվանագիտական բանակցությունների ֆոնի վրա օրեցօր աճում է լարվածությունը զորքերի շփման գծում: «Խաղաղապահ ուժերի բացակայության պատճառով հաճախացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, աճում է ռազմական միջադեպերի քանակը և երկու կողմերի կորուստները: Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մի պահ այդ քանակը կարող է որակի վերածվել, երբ կողմերը կարող են ներքաշվել լայնածավալ մարտական գործողությունների մեջ միջադեպերի թեժացման պատճառով: Ցավոք սրտի, ռազմական գործողությունների վերսկսման տարբերակը լիովին սպասելի է»,- ասել է նա:

Նամազովը կարծում է, որ հակամարտության դիվանագիտական լուծումն արդեն գտնվել է: «Լուծումը Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելն է: Հայկական կողմը վաղուց արդեն ձևակերպել է երեք սկզբունքներ, որոնց նա հարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքներ, ԼՂ հետ Հայաստանի կապի համար միջանցքի ապահովում և Ղարաբաղի ուղղահայաց հնազանդության բացակայություն Ադրբեջանին: Աստիճանական կարգավորման գաղափարը Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրումով գրեթե համապատասխանում է այդ երեք սկզբունքներին»,- ասել է Նամազովը, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---