Ադրբեջանցի դպրոցականները գործիք են դարձել Բաքվի համար քաղաքական խաղերում

Ադրբեջանցի դպրոցականները գործիք են դարձել Բաքվի համար քաղաքական խաղերում

PanARMENIAN.Net - «Չի կարելի երեխաներին օգտագործել քաղաքական խաղերում և հայատյացություն սերմանել Ադրբեջանի երիտասարդ սերնդի մեջ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի մերժումը Թբիլիսիում «Ժողովրդավարությունը քեզնից է սկսվում» ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի աշխատանքին մասնակցելու հրավերը: Ըստ նախարարի, անընդունելի է, երբ երեխաները որպես գործիք են օգտագործվում քաղաքական խաղերում: «Ծրագրին մասնակցում էին 1994-95թթ. ծնված երեխաները, այսինքն, նրանք, ովքեր ծնվել են հրադադարի տարիներին»,-ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ ծրագիրը լավ հնարավորություն էր հայ և ադրբեջանցի դպրոցականների համար ինչ-որ շփումներ ու կապեր հաստատելու համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---