ՍԾՏՀ ԽՎ պատվիրակությունները Երևանում քննարկում են առողջապահության ոլորտի խնդիրները

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Երևանում բացված Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության, սոցիալական հարցերով հանձնաժողովի 36-րդ նիստի գլխավոր թեման կազմակերպության անդամ-երկրներում առողջապահության խնդիրներն են: ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը հայտարարել է, որ նիստի արդյունքներով ընդունվելու է փաստաթուղթ, որը հաստատվելու է հունիսին ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովում:

Հայկական պատվիրակության անդամ Վարդան Խաչատրյանը, որը նիստում հանդես է եկել զեկույցով, ասել է, որ այդ հանդիպման ընթացքում շոշափվելու են հարցեր, որոնք վերաբերվում են թռչնագրիպին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---