Արմեն Աշոտյանը կոչ է անում գործարարներին օգնել Վրաստանի հայ համայնքին

PanARMENIAN.Net - Ի տարբերություն հայ համայնքի, Վրաստանի ադրբեջանական համայնքը ժողովրդագրական տեսանկյունից տարեց տարի աճում է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքերով, ի տարբերություն հայերի, Վրաստանում ադրբեջանցիները շատանում են: «Հայ և ադրբեջանական համայնքների միջև տարբերությունն այն է, որ ադրբեջանցիներն օգտվում են Վրաստանում ադրբեջանական կապիտալի առկայությունից»,- ասել է Աշոտյանը:

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի հայ համայնքը դեռ նման հնարավորություն չունի: Այդ առումով նա կոչ է արել հայ գործարարներին, որոնք Վրաստանում բիզնես ունեն, կապ հաստատել հայ համայնքի մշակութային և կրթական հաստատությունների հետ և օգնել հայկական դպրոցներին: Նրա խոսքերով, դա զգալիորեն կնպաստի համայնքի ամրապնդմանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---