Սերժ Թանկյանը շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի իր «Շղթայված Պրոմեթևսը»30 մարտի 2011 - 17:41 AMT PanARMENIAN.Net - System օf A Down խմբի հետ վերամիավորվելուց առաջ աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մտադիր է նվաճել թատրոնը: «Շղթայված Պրոմեթևսը» ռոք մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները, որի երաժշտությունը գրել է Թանկյանը, մոտենում են ավարտին: «Այն, ինչ անում է Թանկյանը, լիովին ինքնատիպ է: Մենք շատ հավակնոտ և արմատական շոու ենք պատրաստում` օգտագործելով դասական թատրոնի մոտիվները, խառնելով այն ռոքնռոլի հետ»,- ասել է մյուզիքլի բեմադրող Սթիվեն Սթեյները և հավելել, որ շոուն Թանկյանին բացահայտում է որպես կոմպոզիտոր բոլորովին նոր լույսի տակ: Մյուզիքլի պրեմիերան կայանալու է Քեմբրիջում` Ամերիկյան խաղացանկային թատրոնում: Նոր մյուզիքլում գլխավոր դերը խաղալու է «Թոնի» մրցանակի հավակնորդ Գևին Կրիլը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |