«Արմմոնո» փառատոնին առաջին անգամ մասնակցում են Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչները31 մարտի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - «Արմմոնո» մենաներկայացումների 9-րդ փառատոնին առաջին անգամ մասնակցում են Եգիպտոսի և Իսրայելի ներկայացուցիչներ: Այդ մասին լրագրողներին ասել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը: Եգիպտոսի ներկայացուցիչ Սամաա Իբրահիմ Ալին բավական հայտնի դերասանուհի է իր երկրում, որը մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոնների: Ներկայացումը, որով հանդես է գալու Ալին, բեմադրել է Այման Իբրահիմը: Այն պատմում է հավաքարարի մասին, որը մաքրում է բեմը Բիզեի «Կարմեն» օպերայի համար և պատկերացնում իրեն գլխավոր հերոսուհու դերում: Իսրայելի ներկայացուցիչ Հովարդ Ռիփը հանդիստատեսի դատին է հանձնելու «Ջիմփել հիմարիկը» ներկայացումը: Այն պատմում է մինչև Հոլոքոսթը Եվրոպայի կյանքում բարու և չարիքի մասին: Ներկայացման ժամանակ հնչելու է արևելաեվրոպական հրեաների Կլեզմեր երաժշտությունը: «Արմմոնո» փառատոնն անցկացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի Թատերական գործիչների միության աջակցությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |