Հայաստանում չի կարելի բարձրահարկ շենքեր կառուցել, հայտարարում է փորձագետը31 մարտի 2011 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի նորակառույցները սեյմակայունության տեսակետից, անշուշտ, բավականին որակյալ են: Այդ մասին Երևան-Մոսկվա-Քիշնև-Թբիլիսի «Սեյսմակայուն շինարարություն՝ առասպել թե իրականություն» թեմայով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է գեոֆիզիկոս, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Գառնիի գեոֆիզիկայի դիտակայանի ղեկավար Լեոնիդ Հախվերդյանը՝ գնահատելով շենքերի սեյսմակայունության մակարդակը Երևանում: Սակայն, նա նշել է, որ կտրականապես դեմ է բարձրահարկ շենքերին, անկախ նրանից որակով են դրանք կառուցված թե՝ոչ: Փորձագետը նշել է, որ պատմությունը ցույց է տալիս, որ ամենակայուն շենքերը կարող են քանդվել երկրաշարժից: «Հայաստանում պետք է լինեն առավելագույնը 3-4-հարկանի շենքեր, քանի որ երկրի ողջ տարածքը սեյսմավտանգ է»,-ասել է Հախվերդյանը: Նա նշել է, որ հարկավոր է նաև ամրացնել հին շենքերը: «Մենք ոչ ժամանակ, ոչ ֆինանսական միջոցներ ունենք քանդելու համար Երևանի հին տներն ու նրանց տեղում նորերը կառուցելու համար»,-ասել է փորձագետը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀՀ կողմից ՀԱՊԿ–ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ Նա հավելել է, որ կազմակերպությունը շարունակում է աշխատանքը Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» |