Կառավարությունը հաստատել է 2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը31 մարտի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը Հայաստանի կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է2011-2012թթ. գարնանացան գարու սերմնարտադրության զարգացման ծրագիրը։ Այս առնչությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ առաջիկայում կառավարությունը, ընդառաջելով մարզերից ստացված առաջարկություններին, մտադիր է առաջնությունը տալ ոչ թե սերմնաբուծության զարգացմանը, այլ սոցիալական ծրագրերին։ «Սակայն չի բացառվում, որ սերմի ներմուծումը դարձյալ կազմակերպվի»,- ավելացրել է նա: Նրա խոսքով, անցած տարի առաջին անգամ ներկրվեց ցորենի էլիտար սերմացու, որպեսզի հինգ տարվա ընթացքում դրա արտադրությունը հասցվի 27 հազար տոննայի։ «Գարու պահանջարկը, որն ավելի պակաս է` 11 հազար տոննա, բավարարվում է այս տարվանից, երբ սկսվեց գարու սերմացուի ներկրումը»,- ասել է վարչապետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |