Շինարարությունը Երևանում` սբ.Տիրամոր եկեղեցու տարածքում, դադարեցվել է հնագիտական պեղումների պատճառով

Շինարարությունը Երևանում` սբ.Տիրամոր եկեղեցու տարածքում, դադարեցվել է հնագիտական պեղումների պատճառով

PanARMENIAN.Net - Շինարարական աշխատանքները Երևանում` սբ.Տիրամոր եկեղեցու տարածքում, դադարեցվել են տեղում հնագիտական արտեֆակտերի հայտնաբերման պատճառով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը: Նրա խոսքով, դա Արարատյան թեմի որոշումն էր, և այժմ դիտարկվում է այն հարցը, թե ինչպես շարունակել շինարարությունը` հաշվի առնելով այդ վայրում հնագիտական պեղումների անցկացման անհրաժեշտությունը:

Երևանի կենտրոնում` սբ.Տիրամոր եկեղեցուն հարող տարածքում սկսվել են սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքները: Աշխատանքների ընթացքին հետևում է Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը:

Ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ կառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Գագիկ Սարգսյանի խոսքով, դժվար է ասել, թե դեռ ինչպիսի արտեֆակտեր կարող են հայտնաբերվել նույն տեղում, քանի որ չկան ճշգրիտ տվյալներ այն մասին, թե ինչ կառույցներ են այստեղ եղել նախկինում, թեև որոշ պատմական տվյալների համաձայն, այս եկեղեցու տարածքում նախկինում բնակելի տներ են եղել: Միանգամայն հնարավոր է, որ հաշվի առնելով 1679 թվականի երկրաշարժը, այս տարածքում կարող են 17-րդ դարով թվագրվող արտեֆակտեր հայտնաբերվել: Հնագետը չի բացառում նաև պատնեշի ևս մի քանի բեկորների հայտնաբերումը, քանի որ գտնված բեկորի ուրվագծերը հուշում են, որ այն փայտե հեծանների միջոցով ամրացվել է մյուս պատնեշին: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկայի պատի մի դրվագ, այս բազիլիկան պայթեցվել է 1936 թվականին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Սակայն, Գագիկ Սարգսյանի խոսքով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ իսկական արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---