Բրայզան հիշեցրել է Բաքվին, որ ադրբեջանական ինքնաթիռները Նախիջևան են թռչում Հայաստանի տարածքով

Բրայզան հիշեցրել է Բաքվին, որ ադրբեջանական ինքնաթիռները Նախիջևան են թռչում Հայաստանի տարածքով

PanARMENIAN.Net - «Ուրախ եմ, որ Ադրբեջանը փոխել է դիրքորոշումը և ջանում է պաշտպանել իր իրավունքները Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում»,-լրագրողներին է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:

Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասին հարցերին՝ Բրայզան ասել է, որ չէր ցանկանա կոնկրետ մեկնաբնություններ անել.«Թող համանախագահները ժամանեն տարածաշրջան և իրենց վերաբերմունքը հայտնեն, դա ավելի ճիշտ կլինի: Ես կարղ եմ ասել, որ ինքնաթիռները Ադրբեջանից Նախիջևան են թռչում Հայաստանի օդային տարածքով և դա ընդունելի է համարվում», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը

Ադրբեջանի քաղավիացիայի պետական աշխատակազմի տնօրեն Արիֆ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչնչացնելու է Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները: Արիֆ Մամեդովը հայտարարել է, թե ադրբեջանական կողմն արդեն իսկ հասցրել է բողոքել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը` ICAO: «Մենք հայտնել ենք, որ մեր օդային տարածքը Ղարաբաղի վերևում փակ է: Ըստ «Ավիացիայի մասին» օրենքի, նախատեսվում է ֆիզիկապես ոչնչացնել այդ տարածքում վայրէջք կատարող ինքնաթիռները»,- համարձակ հայտարարել է Մամեդովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---