Սանկտ Պետերբուրգում հավաքված Hyundai-ի առաջին պարտիան Հայաստանում կլինի ապրիլի 15-ին

Սանկտ Պետերբուրգում հավաքված Hyundai-ի առաջին պարտիան Հայաստանում կլինի ապրիլի 15-ին

PanARMENIAN.Net - Հունվարից Սանկտ Պետերբուրգում հավաքված Hyundai Solaris-ն արտահանվելու է: 105 հազար ավտոմեքենաներից, որոնք կորեացիները պետք է հավաքեն տարվա ընթացքում, 7-8 հազարն ուղարկվելու են Ուկրաինա, Ղազախստան, Ադրբեջան, Բելառուս, Ուզբեկստան, Մոլդովա, Հայաստան և Ղրղզստան:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Hyundai-ի ներկայացուցչության` «Մագաս Ինվեստ» ընկերության վաճառքի գծով մենեջեր Գարիկ Գոնյանը հաղորդել է, որ Hyundai մեքենաների Aсcent ապրանքանիշով առաջին 10-15 մեքենաները Հայաստանում են լինելու ապրիլի 15-ին: Նրա խոսքերով, մեքենայի նախնական արժեքը կազմում է 6.5 մլն դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:

Հայ գնորդը կարող է նորույթը ձեռք բերել երեք գույներով` սև, արծաթագույն և սպիտակ: «Եթե մեքենաները դուր գան մեր գնորդներին և պահանջարկ լինի, ապա երեք ամսվա ընթացքում կորոշվի հետագա առաքման ծավալը»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---