Հայ բլոգերները քննադատել են «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը

Հայ բլոգերները քննադատել են «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Հայ բլոգերները քննադատել են «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը կայացավ ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում: Մասնավորապես, բլոգերներն այդ արարողությունն անվանել են «ցածրորակ» և «լիակատար ձախողում»: Առանձնակի ուշադրություն է գրավել այն, որ երեկ հայկական «Արմենիա» հեռուստաալիքով մրցանակաբաշխության հեռարձակումն ուղիղ եթերում ընդհատվեց այն պատճառով, որ արարողությունը վարող Գարիկ Մարտիրոսյանը որոշեց պատմել մի հումոր, որում հիշատակվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Մարտիրոսյանը պատմեց, որ ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը վերջինս հետաքրքրվեց, թե ինչու է նա հուզված, և Մարտիրոսյանը պատասխանեց, որ մի քանի օր վարելու է «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունը, սակայն չի կարողանում զույգ գտնել: Դմիտրի Մեդվեդևն իր կողմից առաջարկեց զանգահարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և նրանից խնդրել զույգ գտնել իր համար: Երբ Գարիկ Մարտիրոսյանը զանգահարեց, Սերժ Սարգսյանը չպատասխանեց, քանի որ, Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանի նախագահը չի պատասխանում անծանոթ համարից զանգահարողներին: Այնուհետև հայ հումորիստը պատմեց, որ իրենք զանգահարեցին Մեդվեդևի հեռախոսահամարին, սակայն այդ պահին եթերն ընդհատվեց և համերգի փոխարեն «Արմենիա» հեռուստաալիքը սկսեց հեռուստասերիալի հատված հեռարձակել, ինչը հեռուստադիտողների վրդովմունքն առաջ բերեց:

Բացի դրանից, բլոգերների քննադատությանն է արժանացել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի բարեգործությունը, որը տարբեր անվանակարգերում ներկայացված հայկական էստրադայի աստղերին մեկ սենյականոց բնակարաններ է նվիրել Երևանի կենտրոնում: Մասնավորապես, բլոգերներն անընդունելի են համարել, որ Կարապետյանը Երևանում բնակարան է նվիրել նաև ռուս հայտնի աշխարհիկ դեմք Կսենիա Սոբչակին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---