ՀՀ և Սերբիայի արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկկողմ համագործակցությունը 4 ապրիլի 2011 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Բելգրադում է գտնվում պաշտոնական այցով Սերբիա ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Յերեմիչի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ 2009թ. Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի այցելությունը Հայաստան, ինչպես նաև Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Սերբիա, նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Սերբիայի և Հայաստանի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու պատրաստակամության մասին: Հայաստանի արտգործնախարարը հավելեց, որ նախարարների մակարդակով պարբերական հանդիպումները հնարավորություն են ընձեռում հետևելու նախագահական մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սերբական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես անդրադարձան Կովկասում և Բալկաններում առկա հիմնահարցերի շուրջ վերջին զարգացումներին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |