«Զորավիգ» շաբաթաթերթի ընթերցողները Հարություն Խաչատրյանին ճանաչել են 2010-ի «Լավագույն արվեստագետ» 4 ապրիլի 2011 - 21:03 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հիմնահարցերը կինոստեղծագործություններում լավագույնս լուսաբանելու և «Զորավիգ» թերթի ընթերցողների համակրանքին արժանանալու համար շնորհվել է «Լավագույն արվեստագետ» մրցանակը: «Զորավիգ» շաբաթաթերթի ընթերցողներին բաժանվել էր 2000 հարցաթերթիկ, որոնցից ստացվել էր 1950-ը: Շաբաթաթերթը քվեարկության միջոցով ամփոփել է ընթերցողների նախորդ տարվա կարծիքները և հանրությանն է ներկայացրել հաղթողներին: Մրցանակների հանձման արարողությունը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում: «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Կինոլրագրողների և կինոգործիչների ասոցիացիայի, Հայաստանի ԱԳՆ, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից: Կինոփառատոնի կարգախոսն է «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |