Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնումը պահանջում է 1.5 մլրդ դրամի ներդումներ

Հայաստանի ոռոգման համակարգի վերականգնումը պահանջում է 1.5 մլրդ դրամի ներդումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի 17 հազար կմ երկարությամբ ոռոգման համակարգի վերակառուցման համար, որի հաշվին ոռոգվում է 130 հազար հա, անհրաժեշտ են 1.5 մլրդ դրամի ներդումներ: Այդ մասին ապրիլի 5-ին մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը: Նրա խոսքերով, ոռոգման համակարգը խորհրդային ժամանակներից չի ենթարկվել լիովին կապիտալ վերանորոգման, իսկ վերջին 15 տարում ամբողջությամբ վերանորոգվել է միայն 1000 կմ հատվածը պետբյուջեի միջոցների և միջազգային կառույցների աջակցության հաշվին:

Անդրադառնալով գարնանային շրջանում համակարգի պատրաստվածության հարցերին` Ղազարյանը նշել է, որ սեզոնի սկզբին համակարգի պատրաստվածությունը կազմում է ավելի քան 90 տոկոս:

Իր հերթին, «Վաղարշապատ» ջրօգտագործող ընկերության գործադիր տնօրեն Սուրիկ Սեդրակյանը նշել է , որ արդեն մարտի 6-10-ից Հայաստանի Արմավիրի մարզի գյուղացիները ստանում են ոռոգման ջուր հաստատված ժամանակացույցի համաձայն: Միաժամանակ, նա հավելել է, որ ոռոգման ջրի մատակարարման համակարգում վերջին տարիներին նկատվում են զգալի դրական փոփոխություններ և «կոնկրետ մենք այն անջատելու հետ կապված խնդիրներ չունենք»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---