Այսօր լրանում է աշխարհահռչակ ամերիկյան դերասան Գրեգորի Փեկի ծննդյան 95-ամյակը

Այսօր լրանում է աշխարհահռչակ ամերիկյան դերասան Գրեգորի Փեկի ծննդյան 95-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է աշխարհահռչակ ամերիկյան դերասան Գրեգորի Փեկի ծննդյան 95-ամյակը: Նա ծնվել է 1916-ի ապրիլի 5-ին Լա Հոյա քաղաքում` Սան Դիեգոյի մոտ (ԱՄՆ, Կալիֆորնիա նահանգ) դեղագործի ընտանիքում: Մայրը լքել է հորը, երբ Փեկը եղել է ընդամենը երեք տարեկան: Նրա հայրական պապն ունեցել է հայկական արմատներ և գաղթել է Անգլիայից: Գրեգորի Փեկը պատանի հասակում հայերեն է սովորել: Փեկի հայրը կաթոլիկ էր, և մայրը նույնպես ամուսնությունից հետո կաթոլիկ է դարձել: Գրեգորի Փեկին դաստիարակել է տատիկը` Քեյթ Էյերսը:

«Փառքի օրեր» ֆիլմում նրա առաջին դերից հետո (1944) նա «գտնում է» իր հերոսին: Դրական կերպարի ամպլուան, որը վարակում է իր հավատով և լավատեսությամբ, ավելի քան սազում էր նրան: Երկար տարիների ընթացքում այդ իմիջն անփոփոխ էր մնում: 1945-ին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը երկրորդ ֆիլմում` «Թագավորության բանալիները»:

1947-1952թթ. Փեկի անունը վստահ մտնում է ամերկյան կինոյի ամենահայտնի դերասանների տասնյակի մեջ: Նա 50 տարվա ընթացքում նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում, մի քանի անգամ առաջադրվել է «Օսկարի», բայց միայն մեկ անգամ է ստացել բաղձալի արձանիկը «Սպանել ծաղրասայրակին» կինոնկարի համար, որում նա խաղացել է փաստաբան Ատտիկուս Ֆինչի դերը:

1965-ին դարձել է Արվեստների ազգային խորհրդի անդամ, մի քանի տարի զբաղեցրել է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահի պաշտոնը` պատիվ, որին քչերն են արժանանում:

Գրեգորի Փեկը վախճանվել է իր տանը` Լոս Անջելեսում 2003-ի հունիսի 12-ին: Թաղվել է Լոս Անջելեսում Our Queen of Angels տաճարի դամբարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---