Airzena-ում հաստատել են երկու հայերի մահը Կոնգոյում ՄԱԿ ինքնաթիռի կործանման ժամանակ

Airzena-ում հաստատել են երկու հայերի մահը Կոնգոյում ՄԱԿ ինքնաթիռի կործանման ժամանակ

PanARMENIAN.Net - Վրացական Airzena ավիաընկերության ինքնաթիռի կործանման արդյունքում մահացածների թվում երկու հայեր կան, որոնք Վրաստանի քաղաքացիներ են: Ինքնաթիռը սպասարկում էր ՄԱԿ առաքելությունը Կոնգոյում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ավիաընկերության տնօրենի օգնականը: Նրա խոսքերով, մահացածների շարքում են եղել անձնակազմի հրամանատար Ալեքսեյ Հովհաննիսյանը և տեխնիկ Ալբերտ Մանուկովը:

ՄԱԿ-ի CRJ-100 ինքնաթիռը մասնատվել է Քինշասայի օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ ՄԱԿ աշխատողները ժամանել են Քիսանգանի քաղաքից` Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետուիթյան հյուսիս-արևելքից: Մահացել է 33 մարդ: Մահացածների շարքում կան նաև Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքացիներ:

Аirzena ավիաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին ավելի վաղ հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը: «Վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է սաստիկ անձրևի և քամու տակ, որի պատճառով բախվել է թռիչքուղուն: Ինքնաթիռը կիսվել է երկու մասի և այրվել»,- ասել է նա:

Նրա խոսքերով, աղետի պատճառ կարող էին լինել միայն եղանակային պայմանները, քանի որ ինքնաթիռը սարքին է եղել: «Մենք երեք տարի սպասարկում ենք ՄԱԿ ծրագիրը, և այդ ինքնաթիռը վերջին ստուգումն անցել է դեկտեմբերի 22-ին: Նա լիովին անխափան է եղել»,- ասել է մամլո քարտուղարը:

ՄԱԿ առաքելությունը ԿԺՀ-ում հաշվում է 21 հազար զինծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ և այսօր աշխարհի խոշորագույն խաղաղապահական գործողությունն է:

CRJ-100-ը (Bombardier Canadair Regional Jet) դարձել է ժամանակակից մակարդակի 50 տեղանի մեքենաների շարքում առաջին ինքնաթիռը: CRJ ինքնաթիռների ընտանիքում ամենակարճն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---