Շուշան Պետրոսյան. Հանրությունն իրավունք չունի մատնանշել աստղերին ինչպես վարվել ստացած նվերների հետ 5 ապրիլի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - «Հանրությունն իրավունք չունի մեկնաբանելու այն, թե ինչ նվերներ ստացան հայ էստրադայի աստղերը «Տաշիր-2011» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ կամ թե մատնանշել թե ինչպես է պետք վարվել ստացած նվերների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է երգչուհի Շուշան Պետրոսյանը: Երգչուհին, որը արարողության ընթացքում բնակարանի հավաստագիր ստացավ որպես նվեր, նշել է, որ նա վաստակել է այն իր աշխատանքով: «Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել: Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն, երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման»,-ասել է երգչուհին: Նա նշել է նաև, որ մարդրկ կարող էին մի փոքր ուրախանալ, որ հայ էստրադայի աստղերը նման ուշադրության արժանացան: Անդրադառնալով խսիտ քննադատությանը բուն արարողության վերաբերյալ՝ Շուշան Պետրոսյանն ասել է, որ «Տաշիր-2011»-ը անցկացվեց շատ բարձր մակարդակով: «Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, մյուս համերգենրի կազմակերպիչները կարող են օրինակ վերցնել այդ արարողությունից»,-ասել է նա: Ապրիլի 3-ին Մոսկվայի Պետական Կրեմլի պալատում կայացավ «Տաշիր-2011» Համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Բնակարանի վկայականներ ստացան Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արման Հովհաննիսյանը, Լուսինան: Բնակարաններ են ստացել նաև հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն ու Քսենիա Սոբչակը: Մարտիրոսյանը բնակարան է ստացել Մոսկվայում, իսկ Սոբչակը` Երևանում: Այդ նախաձեռնությունը խիստ քննադատության արժանացավ հանրության կողմից: Facebook սոցիալական ցանցում բացվել է «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» անունը կրող հատուկ էջ: Խմբի մասնակիցները հայկական էստրադայի աստղերին, որոնք բնակարանի կարիք չունեն, կոչ են անում «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ նվեր ստացած բնակարաններն անօթևան ընտանիքներին նվիրաբերել: Չնայած, որ էջը բացվել է ապրիլի 3-ի գիշերը, դրան արդեն 620 մարդ է միացել: Սակայն, տեսնելով հայ էստրադայի աստղերի անգործությունը, որոնց կոչ էին անում ապրիլի 3-in «Տաշիր-2011» մրցանակաբշխության ժամանակ նվեր ստացած բնակարանները նվիրել անօթևան ընտանիքներին, Facebook-ի հայ օգտագործողները որոշել են ցանցում խումբ բացել, որի միջոցով միջոցներ կհավաքագրվեն անօթևան ընտանիքների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |