Եթե Ադրբեջանը սկսի քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնել, նա վտարանդի երկիր կդառնա

Եթե Ադրբեջանը սկսի քաղաքացիական ինքնաթիռներ ոչնչացնել, նա վտարանդի երկիր կդառնա

PanARMENIAN.Net - «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կսկսի ոչնչացնել Ղարաբաղ թռչող ինքնաթիռները: Նման գործողությունն իսկույն Բաքվի ռեժիմը դուրս կմղի քաղաքակիրթ հանրությունից, նրան կդարձնի վտարանդի երկիր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նա չի բացառում, որ այդ դեպքում միջազգային հանրությունը կվերանայի իր վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ և կարող է գնալ ԼՂՀ ճանաչման:

«Դրա հետ կապված բնութագրական է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը, որն անթույլատրելի է համարել Ադրբեջանի դիրքորոշումը քաղաքացիական ինքնաթիռները կործանելու պատրաստակամության մասին: Պատահական չէ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հերքել է ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն ինքնաթիռները ոչնչացնելու մասին»,- ասել է Ալեքսանդրովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---