Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Երվանդ Քոչարի եռաչափ աշխատանքներից մեկը![]() 6 ապրիլի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է Երվանդ Քոչարի եռաչափ աշխատանքներից մեկը: Անանուն նկարը, որը ստեղծվել է 1927-ին պողպատի, ապակու և հայելու վրա, 2005-ից գտնվում է Փարիզի «Մինոտավր» պատկերասրահում: Մինչ այդ 30 տարի նկարը եղել է կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի մասնավոր հավաքածուի մասը: Աշխատանքի ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի «Բարձր արվեստի» կենտրոնի և «Մինոտավրի» տնօրեն Բենուա Սապիրոյի կողմից: Ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 6-ը: Երվանդ Քոչարը (1899-1979) եռաչափ գեղանկարչության հիմնադիրներից է: 1923-1936թթ. ապրել է Փարիզում, նրա աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Sacre du Printepms և Van Leer ցուցասրահներում: Շագալի, Բրակի, Գրիսի, Կիրիկոյի, Պիկաբիայի, Պիկասոյի և այլ նկարիչների հետ 1929-ին մասնակցել է Panorama de l'Art contemporain ցուցահանդեսին: 1936-ին տեղափոխվել է Հայաստան, որտեղ ստեղծել է Սասունցի Դավիթի և Վարդան Մամիկոնյանի արձանները: Խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո այլևս չի մեկնել Փարիզ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |