Ժան Պոլ Շինտուն Երևանում «ԱՐՄՄՈՆՈ»-յի ժամանակ ներկայացրեց Կամյուի «Առաջին մարդը» 6 ապրիլի 2011 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ֆրանսիացի դերասան Ժան Պոլ Շինտուն Ալբեր Կամյուի «Առաջին մարդը» մոնոներկայացմամբ (բեմադրությունը` Շինտուի) հանդես եկավ Երևանում «ԱՐՄՄՈՆՈ» Մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Շինտուն ելույթ էր ունենում բոլորովին դատարկ բեմում: Բեմադրությունում գրեթե բացակայում էին գործողությունն ու պլաստիկան, հիմնական շեշտը խոսքի վրա էր: Շինտուն վերապատմում էր Կամյուի կյանքը, որը նա գրել էր հինգ տարվա ընթացքում: Ամեն անգամ, պատմելով կյանքի փուլերից մեկի մասին, դերասանը կուլիս էր գնում: «Ես իզուր չեմ ընտրել Կամյուին իմ ներկայացման համար, նա կյանքի մեծ ճանապարհ է անցել, և նրա ճակատագիրը շատ նման է իմ նախնիների ճակատագրին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կիսվել է դերասանը: Ժան Պոլ Շինտուն հայտնի դերասան և ռեժիսոր է, ավելի քան 60 դեր է խաղացել, աշխատում է բացառապես դասական ստեղծագործությունների հետ: Անցյալ տարի նա արդեն այցելել է Հայաստան Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում` Էժեն Իոնեսկոյի «Աթոռներ» մոնոներկայացումով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |