Բելառուսին մեղադրում են Եվրատեսիլին ներկայացվող երգի գրագողության մեջ

Բելառուսին մեղադրում են Եվրատեսիլին ներկայացվող երգի գրագողության մեջ

PanARMENIAN.Net - Բելառուսի մոտ խնդիրներ են առաջացել «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին նախապատրաստվելու փուլում: Բելառուս երգչուհի ուսանողուհի Անաստասիա Վիննիկովային մեղադրել են I love Belarus երգի գրագողության մեջ, որով նա ներկայանալու է «Եվրատեսիլ» մրցույթին:

Ինչպես հայտնում է «Երեկոյան Մոսկվա» թերթը, սկզբից ուսանողուհի Անաստասիա Վիննիկովայի կատարմամբ հնչած Born in Belorussia երգը ստիպված եղան փոխարինել: Ըստ մրցույթի կազմակերպիչների, նրա տեքստը չէր համապատասխանում կանոններին քաղաքականացված լինելու պատճառով: Նոր՝ I love Belarus երգի հետ կապված նոր խնդիրներ առաջացան, բելառուս բլոգերները պլագիատ հայտնաբերեցին երաժշտության մեջ: Ըստ փորձագետների, մեծ նմանություն կա ռուսական «Գազի սեկտոր» խմբի երգի հետ:

Նմանություն չնկատած միակ մարդը բելառուսական երգի հեղինակ, կոմպոզիտոր Եվգենի Օելյնիկն էր: Մեկնաբանելով իր հասցեին հնչած մեղադրանքները՝ նա հայտարարեց լրագրողներին, որ երբեք չի լսել այդ ռուսական խմբի կատարումները: Կրկին փոխել երգը Բելառուսը դեռևս չի պատրաստվում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---