Արգելված «Իմամի բանակը» գիրքը Թուրքիայում բեսթսելեր է դարձել

PanARMENIAN.Net - Ձերբակալված լրագրող Ահմեդ Շիկի արգելված և ինտերնետում տարածված «Իմամի բանակը» դարձել է ամենաընթերցվող գիրքը Թուրքիայում: Այն ընթերցում են ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմության պաշտոնյաները: Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի տեսախցիկները ցույց են տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, իրավական հանձնաժողովի անդամ Իհսան Քոջանին այդ գիրքն ընթերցելիս:

Թուրքիայի արդյունաբերության և առևտրի նախարար Նիհատ Էրգյունը խոստովանել է, որ ինտերնետից ներբեռնել է և ընթերցել «Իմամի բանակը», գրում է թուրքական Hurriyet թերթը: Անցյալ ամիս Ստամբուլի քրեական դատարանը որոշում է ընդունել չհրատարակված «Իմամի բանակը» գրքի էլեկտրոնային տարբերակները ոչնչացնելու մասին, որից հետո Թուրքիայի իրավահապ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել թերթերի խմբագրություններում և հրատարակչություններում:

Մի քանի օր առաջ ինտերնետում տարածվել է գրքի բնագիրը, որը մի քանի ժամվա ընթացքում ներբեռնել են շուրջ 100 հազար օգտագործողներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---