Իրանում գազատարներ են պայթել, զոհերի մասին առայժմ չի հաղորդվում

PanARMENIAN.Net - Իրանում երեք գազատար է պայթել երկրի մայրաքաղաք Թեհրանից դեպի հարավ: Վթարի վայրում աշխատում են National Iranian Gas Company’s (NIGC) գազի ընկերության ներկայացուցիչները: Այդտեղ են նաև փրկարարներն ու պետհանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք փորձում են պարզել պայթյունների պատճառները: Հնարավոր զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում:

Գազատարները վառելիք էին մատակարարում Իրանի հարավից հյուսիս-արևմուտք: Նման միջադեպ Իրանում տեղ էր գտել փետրվարի 11-ին: Այդ ժամանակ գրեթե միաժամանակ տեղի ունեցած մի քանի պայթյունները վնասեցին կենտրոնական Իրանում` Քում քաղաքի մոտ գտնվող երեք գազատարները: Այդ խողովակաշարերով գազի մատակարարումը դադարեցվեց:

Սալաֆչեղան գազակիր շրջանից 25կմ հյուսիս գազատար ճյուղերում տեղի ունեցած պայթյունները լսելի էին մի քանի կիլոմետր շառավիղով տարածքում:

Հայտնի է, որ պայթյունները կապված չէին խողովակաշարերի կառուցվածքի տեխնիկական թերությունների կամ այլ անսարքությունների հետ: Միևնույն ժամանակ տեղի վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվել են հաստատել հնարավոր դիվերսիայի փաստը, գրում է gazeta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---