Արևելյան Սիրիայում քրդական բողոքներ են սկսել 8 ապրիլի 2011 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Սիրիայի քրդական շրջաններում ուրբաթ օրը Բաաս իշխող կուսակցության դեմ բողոքներ են սկսվել այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական քաղաքացիություն է տվել 300 քրդերի: Քաղաքացիության տրամադրումը դիտարկվում է որպես Բաաս կուսակցության գրեթե 50-ամյա կառավարման համար քրդերի առջև ներողություն խնդրելու և նրանց ցույցերից շեղելու` կառավարության փորձ: «Իշխանությունների այդ քայլը միայն հրահրեց քրդերին դուրս գալ փողոց: Մենք բոլորս` քրդերն ու արաբներս, Սիրիայի ժողովուրդն ենք»,- հայտնել է Սիրիայում քրդական դեմոկրատական կուսակցության անդամ Հասան Քամելը, հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները փողոց են դուրս եկել հազարավոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով, վերջիններից շատերը քրդեր են: «Քրդերը սիրիական ժողովրդի մի մասն են: Նրանք չեն լքի իրենց արաբ եղբայրներին ռեժիմի դեմ պայքարում»,- ասել է Նորվեգիա աքսորված քրդական ակտիվիստ Մասուդ Աքքոն` նախագահ Ալ-Ասադին կոչ անելով չեղյալ հայտարարել արտակարգ դրության ռեժիմը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |