Samsung –ն ապրիլի 10-ին կթողարկի Galaxy Tab-ի միայն WiFi-ով տարբերակը

Samsung –ն ապրիլի 10-ին կթողարկի Galaxy Tab-ի միայն WiFi-ով տարբերակը

PanARMENIAN.Net - Samsung-ը հայտարարել է, որ Galaxy Tab-ի միայն WiFi-ով տարբերակը կթողարկվի վաղը՝ ապրիլի 10-ին։ Այս մասին գրում է Geek.com-ը։

Tab-ը աշխատելու է Android 2.2 -ով և 17 սմ էկրանի չափսով, ինչը հավասար է 1024×768 լայնության (резолюции)։ Galaxy Tab-ի միայն WiFi-ով տարբերակը կունենա 32 GB ներքին հիշողություն և microSD մուտք՝ մինչև 32GB հավելյալ հիշողության հնարավորությամբ։

Galaxy Tab-ը կունենա 12 մմ հաստություն և 360 գրամ կշիռ, ինչը շատ թեթև է և հարմար գրպանում պահելու համար։

Galaxy Tab-ը 3G չի ունենա, ինչը նշանակում է, որ այն կլինի ավելի մատչելի սարքավորում, որը ձեռք բերելու համար որևիցե պայմանագիր 3G կապ առաջարկողների հետ չի պահանջվի։ Ինչպես ենթադրում է Geek.com-ը, տվյալ դեպքում Galaxy Tab-ի միայն WiFi-ով տարբերակը կարժենա 349.99 դոլար, ինչն ավելի մատչելի է, քան 500 դոլար արժողությամբ iPad 2-ի 16GB-անոց տարբերակը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---